Աշխարհ

23.05.2016 13:35


Սիրիայում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել

Սիրիայում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել

Սիրիական երկու քաղաքում՝ Ջաբլում և Տարտուսում, ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել։ Կատարվածի հետևանքով ավելի քան 100 մարդ էզոհվել։

«ria.ru»–ի փոխանցմամբ՝ Ջաբլում (Լաթաքիայի շրջանում) պայթյուններից մեկը որոտացել է ավտոկայանի և պետական էներգետիկ ընկերության շենքի միջև, երկրորդը՝ քաղաքի մուտքի մոտ։ Ավելի ուշ մահապարտն իրեն պայթեցրել է տեղի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքում։

Դրանից հետո հայտնի է դարձել զինյալների կողմից Տարտուսը գրոհելու մասին, որն իր մեծությամբ երկրորդ նավահանգիստն է։ Այստեղ նույնպես ահաբեկչություններն իրականացվել են ավտոկայանի մոտ, դրանցից մեկը՝ լցակայանի մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը