Աշխարհ

23.05.2016 15:05


Իրաքում ոչնչացվել է ԻՊ պարագլուխներից մեկը

Իրաքում ոչնչացվել է ԻՊ պարագլուխներից մեկը

Իրաքյան Էլ–Ֆալուջա քաղաքում ոչնչացվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ «Sputnik»–ին հղումով։

«Ոչնչացվել է ԻՊ հրամանատար Աբու Ամիր Ալ Անսարին, Ալբու Շաջալ շրջանում վիրավորվել են նրա օգնականները»,–ասվում է իրաքյան բանակի տեղեկատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քաղաքն ազատագրելու գործողության ընթացքում նաև ԻՊ առնվազն 36 գրոհային է ոչնչացվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը