Աշխարհ

25.05.2016 11:20


Հայտնի է «Թալիբանի» նոր առաջնորդի անունը

Հայտնի է «Թալիբանի» նոր առաջնորդի անունը

Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական շարժման նոր առաջնորդ է դարձել Հայբաթուլլա Ահունզադան։

Ինչպես տեղեկացնում է «Reuters»–ը, նա հանդիսանում է «Թալիբանի» դատական համակարգի նախկին ղեկավար և ԱՄՆ–ի կողմից ոչնչացված նախորդ առաջնորդի՝ Ահթար Մանսուրի տեղակալ։

Շարժման ներկայացուցչի խոսքերով՝ Սիրանջուդին Հաքքանին, ով վերջին տարիների ընթացքում մի շարք պայթյուններ է կազմակերպել Քաբուլում, և մոլլա Մոհամմադ Յակուբը՝ նախկին առաջնորդներից մեկի որդին, դառնալու են Ահունզադայի տեղակալները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը