Աշխարհ

01.06.2016 14:11


Ստամբուլում ոստիկանները բախվել են ցուցարարների հետ (տեսանյութ)

Ստամբուլում ոստիկանները բախվել են ցուցարարների հետ (տեսանյութ)

Ստամբուլում ոստիկանները բախվել են ցուցարարների հետ:

Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը՝ հղում անելով «Եվրանյուզին»։

Նշենք, որ Ստամբուլում ցուցարարները հոծ խմբերով շարժվել են դեպի Գեզի այգի՝ նշելու զանգվածային բողոքի երեք տարին:

Թուրքական իշխանությունները ձգտել են ամեն կերպ թույլ չտալ Գեզի այգում իրականացնել բողոքի ակցի՝ այգին ամբողջությամբ շրջափակելով մետաղյա արգելքներով և հարյուրավոր ոստիկաններով: Բացի այդ նախորդ օրը նաև ձերբակալվել են մրի շարք ակտիվիստներ:

«Ես որպես քաաղաքացի այստեղից ողջունում եմ Էրդողանին: Բավականին անհամապատասխան կերպով նա քննադատում է Ֆրանսիայի նախագահին ցուցարարների հանդեպ իրականացրած քայլերի համար, սակայն այսօր Էրդողանը մեզ նույնն է մատուցում: Նա իրեն հակասում է: Մենք չենք հասկանում, ինչու է նա վախենում թույլ տալ մեզ մուտք գործել այգի»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ երեք տարի առաջ Գեզի այգում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիայի անցկացման ժամանակ ոստիկանական ուժերի հետ բախման արդյունքում տարբեր աստիճանի վիրավորում էին ստացել 900 ցուցարարներ, որոնցից 6-ը ավելի ուշ մահացել էր:

Այս խորագրի վերջին նյութերը