Լրահոս

18.10.2010 14:35


Վլադիմիր Պուտինին ուղղված անսպասելի հարցը՝ Ձեր սե՞ռը

Վլադիմիր Պուտինին ուղղված անսպասելի հարցը՝ Ձեր սե՞ռը

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մասնակցել է բնակչության մարդահամարին։ Շաբաթ երեկոյան Պուտինի մերձքաղաքային նստավայր մի աղջիկ է գնացել՝ մարդահամարի աշխատակցի կապույտ շարֆով։ Տանտերերը օրիորդին նստեցրել են հյուրանոցի բազկաթոռին, իսկ իրենք նստել են բազմոցին, որտեղ պառկած է եղել նաև Պուտինի սիրելի շունը՝ Կոնին։

-Ես պետք է հարցեր տամ, քանի որ դրանք ներառված են հարցաթերթիկում,-ասել է աղջիկը՝ կանխատեսելով խճճված իրավիճակը։ Եվ այդուհանդերձ հարցրել է,-Ձեր սե՞ռը։

Լյուդմիլա Պուտինան սկսել է բարձ քրքջալ, իսկ անձամբ Վլադիմիր Պուտինը ծիծաղել է և մի քանի րոպե չի կարողացել որևէ բառ արտաբերել։

 

Այս խորագրի վերջին նյութերը