Աշխարհ

02.06.2016 10:20


«EgyptAir»–ի օդանավը կործանումից առաջ 3 անգամ արտակարգ վայրէջք է կատարել (տեսանյութ)

«EgyptAir»–ի օդանավը կործանումից առաջ 3 անգամ արտակարգ վայրէջք է կատարել (տեսանյութ)

Մայիսյան ավիավթարից 1 օր առաջ «EgyptAir»–ի A320 օդանավը ստիպված է եղել առնվազն 3 անգամ արտակարգ վայրէջք կատարել։ Այս մասին, «vesti.ru»–ի փոխանցմամբ, հայտնել է ֆրանսիական «France 3» հեռուստաալիքը։

«Մայիսի 18–19–ի ընթացքում իրականացված թռիչքների ժամանակ ծանուցման համակարգերը ազդանշաններ են ուղարկել ինքնաթիռում առկա անսարքությունների մասին 3 օդանավակայաններից թռչելուց անմիջապես հետո, որտեղ էլ վայրէջք է կատարել A320–ը։ Սակայն տեխնիկական ստուգումներից հետո բացասական եզրակացություն է տրվել, և օդանավը նորից կարողացել է շարունակել երթուղին Միջերկրական ծովով»,–հաղորդել է «France 3»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը