Աշխարհ

02.06.2016 11:10


Առնոլդ Շվարցենեգերը քիչ է մնացել՝ փղի զոհ դառնա (տեսանյութ)

Առնոլդ Շվարցենեգերը քիչ է մնացել՝ փղի զոհ դառնա (տեսանյութ)

Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը «YouTube»–ում տեսանյութ է հրապարակել Աֆրիկայում փղի հետ հանդիպման մասին։

Հսկայական կենդանին նախ փակել է մեքենայի ճանապարհը, որում գտնվում էր դերասանը, այնուհետև անցել ջիպի կողքով։ Զբոսաշրջիկները ստիպված են եղել աննկատ հեռանալ, իսկ փիղը մի որոշ ժամանակ վազել է մեքենայի հետևից։

«Եթե սաֆարիի այդ հանդիպումը կինոֆիլմ լիներ, ես չէի կարող այն ավելի լավ նկարահանել»,–ասել է Շվարցենեգերը։

Դերասանը կոչ է արել պաշտպանել փղերին և չխրախուսել փղոսկրի վաճառքով զբաղվող առևտրականներին։ Նա նշել է՝ փղերը հիանալի կենդանիներ են, թեև նրանցից մեկի հետ հանդիպումից հետո «ոմանք ստիպված էին փոխել իրենց շալվարները»։

«Daily Mail»–ի փոխանցմամբ՝ դերասանը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության սաֆարիում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը