Լրահոս

09.02.2011 14:56


Առաջարկվում է հնգօրյա աշխատանքային շաբաթվա փոխարեն սահմանել վեցօրյա աշխատանքային շաբաթ

Առաջարկվում է հնգօրյա աշխատանքային շաբաթվա փոխարեն սահմանել վեցօրյա աշխատանքային շաբաթ

Խորհրդարանը քննարկել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով մասնավորապես առաջարկվում է' այն կազմակերպություններում, որտեղ արտադրության բնույթով կամ այլ պայմաններով պայմանավորված անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը, սահմանել վեցօրյա աշխատանքային շաբաթ' մեկ հանգստյան օրով:

«7օր» -ի թղթակցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն ասել է, որ օրենքի այս փոփոխությունը պատճառաբանված է հիմնականում մշակութային օջախների, կրթության ոլորտի աշխատակիցների և մի շարք այլ դժգոհություններով:

Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, այս օրինագծի առնչությամբ մի շարք մտահոգություններ է տեսնում: Նրանք մասնավորապես կարծում են, որ օրենսդրական այս փոփոխությունը հիմնականում բխում է գործատուների շահերից և կարող է հանգեցնել հավելյալ կոռուպցիոն ռիսկերի, աշխատողներիի է'լ ավելի շահագործմանը:  

Հատկանշական է, որ ընդամենը 6 ամիս առաջ էր օրենքով սահմանվել հինգ աշխատանքային օրը' 40 ժամ պահպանելով: Իսկ 6 ամիս հետո կրկին առաջարկվում է փոխել այդ կետը:

-Հիմա մենք թողնում ենք ևս 5 աշխատանքային օրը և ասում ենք' այն կազմակերպություններում, որտեղ այլ պայմաններ կամ արտադրության բնույթից ելնելով հնարավոր չէ պահպանել 5 օրը, սահմանել 6 օր: 6 օրվա դեպքում արդեն ստացվում է արտաժամյա աշխատանք, ստացվում են այլ տեսակի վարձավճարներ, որը նույնպես օրենսդրությունը սահմանում է: Տվյալ պարագայում, աշխատակիցը, եթե կաշխատի 6-րդ օրը, համապատասխան վճարներ կստանա դրա դիմաց: Մենք դաշտն ազատ ենք թողել, ասում ենք' շաբաթը 40 ժամը չանցնեք երբեք, 40 ժամն անցնելու դեպքում արտաժամյա վճարներդ կվճարես, իսկ հնարավորության դեպքում պահպանի քո հնգօրյա աշխատանքային օրը: Եթե դու որոշում ես, որ գործատու և վարձու աշատող իրար հետ պայմանավորվածության համաձայն սահմանում եք վեցօրյա աշխատանքային օր, գործում է այլ ռեժիմ, հնգօրյա աշխատանքային շաբաթ' գործում է այլ ռեժիմ: Ես չեմ գտնում, որ որևիցե խնդիրներ է առաջացնելու այս փոփոխությունը,-«7օր» -ին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը