Լրահոս

02.06.2016 14:30


Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (տեսանյութ)

Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսթագում ավարտվեց «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» անվանումով բանաձևի քննարկումը. Բունդեսթագի պատգամավորները գրեթե միաձայն ընդունեցին բանաձևը. Գերմանիան պաշտոնապես ճանաչեց «ցեղասպանություն» տերմինը։

Դեմ է քվեարկել ընդամենը մեկ պատգամավոր, մեկ պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել։

Նշենք, որ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը քվեարկությունից առաջ իր ելույթում շեշտել էր, որ գերմանացի խորհրդարանականները պատրաստ են լսել ցանկացած քննադատություն, բայց թույլ չեն տա վախեցնել իրենց։

«Մենք թույլ չենք տա վախեցնել մեզ»,–հայտարարել է Լամբերտը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը