Աշխարհ

03.06.2016 09:50


Հոսպիտալացվել է Մոհամմեդ Ալին

Հոսպիտալացվել է Մոհամմեդ Ալին

Նախկին բռնցքամարտիկ Մոհամմեդ Ալին տեղափոխվել է հիվանդանոց։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ պատճառը շնչառական օրգանների հետ կապված խնդիրն է եղել։ 74–ամյա մարզիկի ներկայացուցչի խոսքով՝ ներկայումս նրա վիճակը գնահատվում է բավարար։

TMZ պորտալի տվյալներով՝ Ալին մի որոշ ժամանակ կլինի բժիշկների հսկողության տակ։

Մոհամմեդ Ալին (Կասսիուս Կլեյ) պատմության մեջ ամենահայտնի բռնցքամարտիկներից է։ 1999–ին նրան շնորհվել է «Դարի մարզիկ» կոչումը։

1984–ից Ալին տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը