Աշխարհ

03.06.2016 10:20


Տիեզերական հյուրը վախեցրել է Արիզոնայի բնակիչներին (տեսանյութ)

Տիեզերական հյուրը վախեցրել է Արիզոնայի բնակիչներին (տեսանյութ)

ԱՄՆ Արիզոնա նահանգի բնակիչներն աստերոիդի անկման ականատես են դարձել։ Լուսադեմին երկինքը մի քանի վայրկյանով փայլատակել է, և մի քանի ճայթյուն է լսվել։

Դրանից հետո արթնացած ու անհանգստացած ամերիկացիները սկսել են ոստիկանություն զանգահարել։ Կուրացնող ճառագայթման պատճառով տեսախցիկները միայն վառ լուսավորում են արձանագրել, և գիտնականները չեն կարողացել ճշգրիտ տվյալներ ստանալ երկնաքարի մասին։ ՆԱՍԱ–ի տվյալներով՝ արիզոնյան աստերոիդը, որը մոտ 3 մ շառավիղ ուներ և շարժվում էր 65 կմ/ժ արագությամբ, պայթել է 35 կմ բարձրության վրա, իսկ երկնային մարմնի կինետիկ էներգիան կազմել է մոտ 10 կիլոտոննա, որը 40 անգամ թույլ է Չելյաբինսկի մետեորիտից։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը