Քաղաքական

03.06.2016 10:44


Ուորլիք. «Հիանալի քննարկում ունեցանք Հայաստանի արտգործնախարարի հետ»

Ուորլիք. «Հիանալի քննարկում ունեցանք Հայաստանի արտգործնախարարի հետ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Twitter»-ի իր էջում գրել է, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ «հիանալի քննարկում է տեղի ունեցել» Վիեննայի գագաթաժողովի որոշումների իրականացման հարցի շուրջ:

«Նաև՝ ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմի ստեղծման առաջարկի վերաբերյալ»,-հավելել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը