Աշխարհ

03.06.2016 12:00


Ճապոնիայում անտառում ծնողների կողմից լքված երեխան հայտնաբերվել է

Ճապոնիայում անտառում ծնողների կողմից լքված երեխան հայտնաբերվել է

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Ճապոնիայի Հոկայդոյում, որտեղ, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ոստիկաններին հաջողվել է գտնել ծնողների կողմից անտառում լքված 7-ամյա երեխային։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մայիսի 28-ին տղայի ծնողները երեխային պատժելու նպատակով դուրս են հանել նրան մեքենայից՝ փոքրիկին թողնելով ամայի անտառային ճանապարհի վրա։ Որոշ ժամանակ անց նրանք վերադարձել են երեխայի հետևից, սակայն տղան անհետացել էր։ Երեխային գտնելու համար ծնողները ստիպված էին դիմել ոստիկանություն, որի աշխատակիցները 6 օր անց հայտնաբերել են երեխային ազգային պաշտպանության ուժերի ուսումնական հրաձգարանում, որտեղ երեխան անցկացրել է մոտ 1 շաբաթ՝ պարզապես սպասելով և ջուր խմելով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնաբերման պահին երեխան բավականին աշխույժ տեսք ուներ, իսկ տեսանելի որևէ վնասվածք բացակայում էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը