Աշխարհ

04.06.2016 09:55


ԱՄՆ–ը 13 տարվա մեջ առաջին անգամ Մերձավոր Արևելքի թիրախներին հարվածել է ավիակրից (տեսանյութ)

ԱՄՆ–ը 13 տարվա մեջ առաջին անգամ Մերձավոր Արևելքի թիրախներին հարվածել է ավիակրից (տեսանյութ)

ԱՄՆ ՌԾՈւ–ից հաղորդել են, որ 2003–ից հետո առաջին անգամ Մերձավոր Արևելքի թիրախներին հարվածել են Միջերկրական ծովում գտնվող ավիակրից։

РИА «Новости»–ն տեղեկացնում է, որ «USS Harry S. Truman» ավիակրից հարված է հասցվել «Իսլամական պետության» դիրքերին։ Ավիակիրը Միջերկրական ծով է հասել Սուեզի ջրանցքով։

«USS Harry S. Truman»–ը մասնակցում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռազմական գործողություններին 2015–ի դեկտեմբերից։ Ապրիլիլ 17–ի դրությամբ՝ նրանում բազավորված ինքնաթիռներն իրականացրել են 1118 թռիչք։

«Navy Times» շաբաթաթերթն էլ օրերս հայտնել էր, որ Պարսից ծոցի շրջան է ուղարկվել ատոմային ավիակիր «USS Dwight Eisenhower»–ը՝ ուղեկցող նավերի խմբով, միանալու ռազմական գործողություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը