Աշխարհ

04.06.2016 11:05


Հայտնի է 2016թ. ամենասեքսուալ կնոջ անունը (լուսանկարներ)

Հայտնի է 2016թ. ամենասեքսուալ կնոջ անունը (լուսանկարներ)

Հայտնի է դարձել 2016թ. ամենասեքսուալ կնոջ անունը: Ըստ «Maxim» ամսագրի՝ այդ տիտղոսին է արժանացել «Victoria’s Secret»-ի հրեշտակներից մեկը՝ նորզելանդուհի 26-ամյա մոդել Սթելլա Մաքսվելը: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը:

Պարբերականի հետ զրույցում «հրեշտակը» պատմել է, որ կարիերայում և անձնական կյանքում հաջողությունների հասնելուն իրեն օգնում է հաղթելու մշտական տրամադրվածությունը:

Նշվում է, որ մոդելը պարբերաբար մասնակցում է «Versace», «Jeremy Scott», «Marc Jacobs», «Chloe» և մի շարք այլ հայտնի ապրանքանիշների ցուցադրություններին: Բացի այդ, ԶԼՄ-ն պարբերաբար քննարկում է նրա տարօրինակ հարաբերությունները սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը