Քաղաքական

05.06.2016 15:56


ՀՀ–ն խստորեն դատապարտում է Հալեպի հայաբնակ թաղամասերի ռմբակոծությունները

ՀՀ–ն խստորեն դատապարտում է Հալեպի հայաբնակ թաղամասերի ռմբակոծությունները

Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դառնում:

Վերջին օրերին գրանցված հարձակումների հետևանքով զոհվել են չորս հայեր, լրջորեն վնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ. Երրորդություն` «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային և քաղաքացիական նշանակության մի շարք այլ շինություններ:

Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումն է:

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը