Աշխարհ

07.06.2016 12:00


Քլինթոնը հավաքել է ձայների անհրաժեշտ քանակը և դարձել նախագահի թեկնածու (տեսանյութ)

Քլինթոնը հավաքել է ձայների անհրաժեշտ քանակը և դարձել նախագահի թեկնածու (տեսանյութ)

Հիլարի Քլինթոնը «սուպեր երեքշաբթիի» փրայմերիզի ընթացքում հավաքել է պատվիրակների ձայների անհրաժեշտ քանակը և դարձել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված առաջին կին նախագահի թեկնածուն։

Հաղթանակի համար (2383 ձայն) Քլինթոնին պակասել է ընդամենը 20 ձայն։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը։ Փրայմերիզն անցկացվել է 6 նահանգում:

Պատվիրակների ձայների հաշվարկն իրականացվում է ինչպես փրայմերիզի արդյունքների, այնպես էլ կուսակցական վերնախավի ձայների հիման վրա։ Ընտրողների ձայները հաշվի չեն առնվում։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը