Աշխարհ

07.06.2016 17:25


Մերկելը պատմել է ՌԴ վճռորոշ դերի մասին ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Մերկելը պատմել է ՌԴ վճռորոշ դերի մասին ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ենթադրում է, որ Ռուսաստանը վճռորոշ դեր է խաղալու ԼՂ հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, նա հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։

«Ռուսաստանն, իհարկե, վճռորոշ դեր կխաղա ԼՂ հակամարտության կարգավորման գործում։ Այստեղ մենք կօգտագործենք մեր կապերը, որպեսզի աջակցենք ռուսական կառավարությանը, ինչպես նաև՝ ամերիկյան և ֆրանսիական, իբրև Մինսկի խմբի համանախագահներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում», – ասել է կանցլերը։

Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանին իբրև ռազմավարական գործընկեր է դիտարկում, քանի որ ՌԴ պահվածքը լիովին համապատասխանում է դրան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը