Աշխարհ

08.06.2016 15:35


Կապիկը հոսանքազրկել է ողջ Քենիան

Կապիկը հոսանքազրկել է ողջ Քենիան

Քենիայի ողջ տարածքում կապկի պատճառով հոսանքազրկմուներ են եղել։ Այս մասին հաղորդում է «Reuters»–ը։

Համաձայն պարբերականի տվյալների՝ կապիկը մագլցել է «Ջիթարու» հիդրոէլեկտրակայանի կտուրին և ընկել տրանսֆորմատորի մեջ, ինչն էլ համազգային հոսանքազրկման պատճառ է դարձել։

Ընկերությունից հաղորդել են, որ իրենց օբյեկտները պաշտպանված են էլեկտրահաղորդիչներով վայրի կենդանիներից։ Ընկերության ներկայացուցիչները ցավում են կատարվածի համար և խոստանում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերը կանխելու նպատակով։

Ավելի ուշ «Kenya Power» ընկերությունում հայտարարել են էլեկտրականության ամբողջական վերականգման մասին։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը