Աշխարհ

09.06.2016 10:21


Ահաբեկչություն Թել Ավիվում. հեղինակները պաղեստինցիներ են (տեսանյութ)

Ահաբեկչություն Թել Ավիվում. հեղինակները պաղեստինցիներ են (տեսանյութ)

Իսրայելի ոստիկանության մամլո քարտուղար Միկի Ռոզենֆելդը հաղորդել է, որ Թել Ավիվում ահաբեկչությունն իրականացրել է 2 պաղեստինցի։ Նախօրեին նրանք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ «Սարոնա» փակ շուկայի մոտ։ 2 հանցագործին էլ բռնել են, նրանցից մեկը վիրավոր է։ Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով մահացել է 4 մարդ, 6 հոգի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ահաբեկչական հարձակման հետաքննությունը շարունակվում է։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն։ Համաձայն Պաղեստինի «Մաան» տեղեկատվական գործակալության տվյալների՝ հանցագործները զարմիկներ են, ովքեր ապրում են Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Հեբրոն քաղաքում։

Համաձայն ստացված տվյալների՝ մուգ կոստյումներով և փողկապներով չարագործները մտել են ռեստորան, որը գտնվում է «Սարոնա» շուկայի մուտքի մոտ, պատվիրել են աղանդեր և առանց որևէ բան ուտելու՝ կրակ են բացել։ Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են այցելուները խուճապահար փախչում։

Մանրամասն՝ տեսանյութում։

7оr.am


Այս խորագրի վերջին նյութերը