Քաղաքական

09.06.2016 10:39


ԼՂՀ ոստիկանության նոր հաղորդագրությունը Հայկ Խանումյանին առևանգելու գործի վերաբերյալ

ԼՂՀ ոստիկանության նոր հաղորդագրությունը Հայկ Խանումյանին առևանգելու գործի վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հասարակությանը պարբերաբար իրազեկելու ԼՂՀ ոստիկանության հանձնառությանը հավատարիմ՝ հայտնում ենք, որ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով քննչական խմբի կողմից հունիսի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: Մասնավորապես, ի թիվս այլոց՝

- կատարվել է դեպքի վայր հանդիսացող Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակի համապատասխան հատվածի զննություն, որի ընթացքում նաև արձանագրվել են այն շենքերն ու շինությունները, որոնց վրա տեղադրված են տեսագրող սարքեր,

- որոշում է կայացվել տեսագրող սարքերի դեպքին վերաբերող հնարավոր տեսագրությունները առգրավելու մասին,

- որոշում է կայացվել Հ.Խանումյանին տուժող ճանաչելու մասին, ինչպես նաև կատարվել է տուժողի հարցաքննություն,

- որոշում է կայացվել տուժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին,

- որոշում է կայացվել Հ.Խանումյանի նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ տուժողի ցուցմունքի՝ հանցագործության ընթացքում հնչել են իրեն ուղղված սպառնալիքներ,

- կատարվել են դեպքին հնարավոր ականատես մի շարք անձանց հարցաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելուն:

ԼՂՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը