Աշխարհ

09.06.2016 13:00


Մերձմոսկվայում ընկած Սու–27 կործանիչի օդաչուն զոհվել է (տեսանյութ)

Մերձմոսկվայում ընկած Սու–27 կործանիչի օդաչուն զոհվել է (տեսանյութ)

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է այսօր Մերձմոսկվայում Սու–27 կործանիչի անկումը, որի հետևանքով մեկ օդաչու է զոհվել։ Այս մասին հայտնում է «ria.ru»–ն։

«Հունիսի 9–ին՝ 10.25–ին, պլանային թռիչքի իրագործումից հետո Մոսկովյան շրջանի բազային օդանավակայան վերադառնալիս վթարի է ենթարկվել ՌԴ ՌՏՈւ–ի Սու–27 ինքնաթիռը։ Օդաչուն զոհվել է։ Թռիչքն իրականացել է առանց մարտական լրակազմի։ Ցամաքում ավերածություններ չկան»,–ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Աղետի վայրում աշխատում է ՊՆ հանձնաժողովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը