Աշխարհ

09.06.2016 21:40


«Apple»-ը հեռացրել է կնոջ հեշտանքի սիմուլյատորը «AppStore»-ից (տեսանյութ 18+)

«Apple»-ը հեռացրել է կնոջ հեշտանքի սիմուլյատորը «AppStore»-ից (տեսանյութ 18+)

Ուշագրավ հավելում է հեռացրել «Apple» ընկերությունը «AppStore»-ից։ Ինչպես տեղեկացնում է «Gmbox»-ը, «Lovable Hat Cult»-ը «La Petite Mort» հավելում է ստեղծել, որը կնոջ հեշտանքի սիմուլյատոր է ներկայացնում։

Չնայած այն բանին, որ հավելվածը զուրկ է բաց լուսանկարներից, և պլանշետի էկրանի վրա խոշոր պիկսելներ են հայտնվում, սակայն էկրանի վրայով մատի շարժումները ձայնային էֆեկտներ են ակտիվացնում, որոնք նմանակում են կնոջ ձայնը սեռական ակտի և հեշտանքի ժամանակ։

Հավելվածում չկան փուլեր կամ միավորներ, սակայն հավելվածի ստեղծողները պնդում են, որ այն հնարավորություն է տալիս սովորել և նոր զգացումներ բացահայտել։ Այնպես որ, գրգռիչ հավելվածի հեռացումը, ըստ ստեղծողների, անարդար էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը