Կարծիք

10.06.2016 11:05


Գալուստ Սահակյանը սկսում է փրփուրներից կախվել

Գալուստ Սահակյանը սկսում է փրփուրներից կախվել

Ցինիզմն էլ սահման ունի... Ոնց կարելի է հանդուժել Գալուստ Սահակյան քաղաքական գործչին այսօրվա մեր իրականության մեջ: Ինչո՞ւ պետք է իրենից ոչինչ չներկայացնող այս մոլախոտն առհասարակ որևէ մարդու վիրավորի, հանցագործ անվանի: Այնպես չէ, որ նրա ասածները ՀՀԿ-ականներից բացի՝ որևէ մեկը լուրջ է ընդունում, պարզապես այս անգամ նա անցնում է բոլոր սահմանները և հասնում մինչև Արցախում կռիվ տված տղերքին, այն մարդկանց, ովքեր այսօր փորձում են ելք գտնել սահակյանական «թեթև» ձեռքով կործանած հայրենիքը ծայրահեղ իրավիճակից դուրս բերելու, պատերազմական իրավիճակում ճիշտ գործողություններ իրականացնելու համար:

Այս մարդը թացը չորից չի տարբերում. նա չգիտի՝ ինչ պատասխան տա այն մարդկանց գործողություններին, ովքեր իրենից և՛ ուժով, և՛ խելքով, և՛ կենսագրությամբ «հարուստ» են, և, ամենակարևորը, ընդունված են հասարակության կողմից, այն մարդկանց, որոնց նպատակները չեն համապատասխանում ՀՀԿ-ականների պիղծ սպասելիքների հետ, այն մարդկանց, ովքեր, հրաժարվելով բարձր պաշտոններ ստանալու գայթակղիչ առաջարկներից, որոշում են միանալ և համախմբվել մեկ գաղափարի շուրջ, որը դեմ է այսօրվա «գռփել-չռփելու» քաղաքականությանը:

Նման դեպքերում է, որ Գ. Սահակյանը սկսում է փրփուրներից կախվել՝ աշխատացնելով ՀՀԿ-ականներին բնորոշ ցինիզմի քարոզչամեքենան:

Գուրգեն Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը