Աշխարհ

10.06.2016 11:20


ԻՊ գրոհայինները նկարահանել են Նաբու տաճարի ոչնչացումը (տեսանյութ)

ԻՊ գրոհայինները նկարահանել են Նաբու տաճարի ոչնչացումը (տեսանյութ)

«Իսլամական պետության» գրոհայինները ոչնչացրել են Իրաքի ասորական հնագույն Նեմրութ քաղաքի Նաբու տաճարը։ Համացանցում արդեն հրապարակվել է պայթյունների շարքի տեսագրությունը, ընդ որում՝ կադրերի մի մասը ծայրահեղականները դանդաղեցրել են հոլիվուդյան բլոքբաստերների ոճով։

Ոչնչացված համալիրն ավելի քան 2.5 հազ տարվա պատմություն ունի։ Ահաբեկիչները նկարահանել են՝ ինչպես են բուլդոզերները գետնին հավասարեցնում Նինվեի կառույցները։ Հոլովակի վերջում հայտնվում են եգիպտական բուրգերը և սֆինքսը, ապա կադրում երևում է ահաբեկիչներից մեկը, որը խոստանում է երկրի երեսից ջնջել անհավատների բոլոր հնագույն հուշարձանները, այդ թվում՝ Գիզեի բուրգերը։ Հայտնում է «Россия 24»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը