Աշխարհ

10.06.2016 11:46


Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է «Բորուսիային»

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է «Բորուսիային»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հարցում է ուղարկել Դորտմունդի «Բորուսիային»։ Ինչպես հայտնում է «Դեյլի Մեյլ»-ը, 27-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որը սպառվելու է մեկ տարուց։

Գերմանական ակումբը հույս ունի 25 միլիոն ֆունտով (մոտ 32 միլիոն եվրո) վաճառել նրա տրանսֆերը:

Հ.Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Չելսին» և «Յուվենտուսը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը