Աշխարհ

10.06.2016 12:20


Այսօր մեկնարկում է Եվրո-2016-ը

Այսօր մեկնարկում է Եվրո-2016-ը

Այսօր «Սթադ դե Ֆրանս» մարզադաշտում Ֆրանսիա–Ռումինիա հանիպմամբ մեկնարկում է Ֆուտբոլի Եվրոպայի 15–րդ առաջնությունը։

Առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին միանգամից 24 հավաքական կմասնակցի։ Այդ ընդլայնումը հնարավորություն է տվել առաջին անգամ մրցությանը մասնակցել միանգամից 5 երկրի՝ Իսլանդիային, Հյուսիսային Իռլանդիային, Սլովակիային, Ուելսին և Ալբանիային։

Մասնակիցների մեծացման պատճառով Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցույթը կանցկացվի նոր համակարգով. խմբերից կարող են փլեյօֆֆ դուրս գալ նաև 3–րդ տեղը զբաղեցրած 4 ուժեղագույն հավաքականները։ Իսկ փլեյօֆֆը կսկսվի 1/8 եզրափակչից, որը ևս նորություն է. ավելի վաղ այն սկսվում էր 1/4 եզրափակչից։

Ֆրանսիա–Ռումինիա խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 23:00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը