Աշխարհ

10.06.2016 18:26


Լեգենդար Ակիրա Նակային Ռուսաստանում երկրորդ մեքենան է ձևափոխել (ֆոտոշարք)

Լեգենդար Ակիրա Նակային Ռուսաստանում երկրորդ մեքենան է ձևափոխել (ֆոտոշարք)

«RAUH-Welt» ընկերության հիմնադիր Ակիրա Նակային, ով հայտնի է որպես մեքենաների լավագույն ձևափոխողներից մեկը, ժամանել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, որտեղ հերթական «Porsche 911» մեքենան է ձևափոխել։ Սա Ռուսաստանի երկրորդ մեքենան է, որին դիպել է Նակայիի ձեռքը։

Ինչպես տեղեկացնում է «Վեստին», Նակայիի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել, քանի որ վարպետն ինքն է ստեղծում մեքենայի առաջնային և հետին բախարգելները և կատարում տեղադրման բոլոր աշխատանքները։ Այդ իսկ պատճառով մարդիկ պատրաստ են ամիսներով սպասել իրենց հերթին, միայն թե Նակային ձևափոխի իրենց մեքենան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը