Աշխարհ

10.06.2016 16:25


Ուկրաինայի սահմանին ՌԴ 2 կմ–ոց դրոշն է հայտնվել (տեսանյութ)

Ուկրաինայի սահմանին ՌԴ 2 կմ–ոց դրոշն է հայտնվել (տեսանյութ)

Հունիսի 12–ի Ռուսաստանի օրվան ընդառաջ՝ Ուկրաինայի սահմանից քիչ հեռու՝ Բրյանսկի երկնքում, Ռուսաստանի հսկայական դրոշն է հայտնվել։ Այս մասին հայտնում է «Звезда»–ն։

2 կմ երկարությամբ և 200 մ լայնությամբ եռագույնը «նկարել են» իրարից նվազագույն հեռավորությամբ թռչող 3 Իլ–76–ի ռուս օդաչուները՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

«Комсомольская правда»–ն գրում է, որ դրա համար առաջին անգամ օգտագործվել է ոչ թե ավանդական ծուխ, այլ սպիտակ, կապույտ և կարմիր երանգներով գունավորված ջուր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը