Աշխարհ

11.06.2016 09:55


Մոհամմեդ Ալիի հուղարկավորությունն ուղեկցվել է միջազգային սկանդալներով (տեսանյութ)

Մոհամմեդ Ալիի հուղարկավորությունն ուղեկցվել է միջազգային սկանդալներով (տեսանյութ)

ԱՄՆ–ում հրաժեշտ են տվել աշխարհի ուժեղագույն մարզիկներից մեկին՝ Մոհամմեդ Ալիին։ Լեգենդար բռնցքամարտիկին հողին են հանձնել իր հարազատ Լուիսվիլլում՝ ԱՄՆ Կենտուկի նահանգում։ Ալիին իրենց հիշատակի տուրքն էին եկել մատուցելու հազարավոր մարդիկ, պետության ղեկավարներ, որոնց թվում էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Վերջինը, սակայն, ստիպված էր հեռանալ ԱՄՆ–ից կազմակերպիչների հետ ունեցած տարաձայնության պատճառով։ «Hurriyet»–ի փոխանցմամբ՝ արարողության կազմակերպիչները նրան թույլ չեն տվել Ալիի դագաղը ծածկել մահմեդական սուրբ Քաաբայի պատկերով կտորով, ինչպես նաև հրաժարվել են թաղման ընթացքում կարդալ Ղուրան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը