Աշխարհ

11.06.2016 10:25


Ֆուտբոլային ֆանատների նոր ընդհարումներ Մարսելում (տեսանյութ)

Ֆուտբոլային ֆանատների նոր ընդհարումներ Մարսելում (տեսանյութ)

Նոր օր, նոր ընդհարումներ Մարսելում։ Եվրո–2016–ը նոր–նոր է սկսվել, իսկ ֆուտբոլային ֆանատների բախումներն արդեն նոր փուլ են թևակոխում։

Նախօրեին անգլիական հավաքականի երկրպագուները քարուքանդ են արել քաղաքային ռեստորաններից մեկը, այնուհետև գնացել են հարցերը պարզելու սկզբում տեղացիների, ապա՝ ժամանած ոստիկանների հետ։ Արդյունքում՝ ֆրանսիացի իրավապահները սստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել։

Բրիտանական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ անկարգություններն առաջինը սկսել են «Մարսելի» երկրպագուներն ու տեղացիները, ֆրանսիացիներն էլ «սանձարձակ» անգլիացիներին են մեղադրում՝ նշելով, որ նրանք Ֆրանսիա են ժամանել բավական մարտական տրամադրությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը