Աշխարհ

11.06.2016 10:36


WSJ. ԱՄՆ–ը սխալմամբ պայթեցրել է սիրիական ընդդիմության իր դաշնակիցներին

WSJ. ԱՄՆ–ը սխալմամբ պայթեցրել է սիրիական ընդդիմության իր դաշնակիցներին

ԱՄՆ ՌՕՈՒ–ն սխալմամբ ռմբակոծել է «Մութասիմ» ջոկատի սիրիացի աշխարհազորայինների ճամբարը, որի զինյալներին վարժեցնում են ամերիկացի զինվորականները ԻԼԻՊ–ի դեմ պայքարելու համար։ Ինչպես հայտնել է ընդդիմության ներկայացուցիչը, ավիահարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել։

«Wall Street Journal»–ի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել դեռևս մայիսին, սակայն Պենտագոնը մինչև վերջերս նախընտրում էր լռել կատարվածի մասին։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերն է լրագրողներին խոստովանել, որ նման բան է տեղի ունեցել։

Ռայդերը հավաստիացրել է, որ ԱՄՆ ռազմական ստորաբաժանումները կշարունակեն օգնել ԻԼԻՊ–ի դեմ պայքարող սիրիական ընդդիմության ջոկատներին, իսկ թույլ տված սխալից դասեր կառնեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը