Աշխարհ

11.06.2016 10:55


Օբաման տապալել է գեյ-հեծանվորդի ժամադրությունը (տեսանյութ)

Օբաման տապալել է գեյ-հեծանվորդի ժամադրությունը (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, անկախ իր կամքից, փչացրել է նյույորքցի գեյ–հեծանվորդի անձնական կյանքը, որը պատահաբար սխալ տեղում է հայտնվել սխալ պահի։ Հեծանվորդը փորձել է հատել նախագահական ավտոշարասյան երթուղին։

Ոստիկանն անմիջապես գետնին է գցել նրան, ոլորել թևերն ու պահել այնքան ժամանակ, քանի դեռ երկրի ղեկավարի մեքենան և նրա ուղեկցորդները չեն անցել կողքով։

Պարզվել է՝ հեծանվորդը ժամադրված է եղել իր գեյ ընկերոջ հետ։ Նա կատարվածում խոստովանել է իր մեղքը՝ նշելով, որ հեծանիվը վարում էր ականջակալներով և չի լսել իրավապահների զգուշացումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը