Կարծիք

12.06.2016 23:02


Մեր պաշտպանության ամենաթույլ տեղը գտնվում է ոչ թե Աղդամում կամ Ֆիզուլիում, այլ Բաղրամյան 26-ում

Մեր պաշտպանության ամենաթույլ տեղը գտնվում է ոչ թե Աղդամում կամ Ֆիզուլիում, այլ Բաղրամյան 26-ում

«Բոլոր նրանք, ում անունը կհայտնվի Սերժ Սարգսյանի անվան կողքը, վարկաբեկվում են»: Այս խոսքերի հեղինակն է Հանրապետական խմբակցության պատգամավոր, «աղջիկ ժամանակները» «արմատական ընդդիմադիր» Արտաշես Գեղամյանը: Այսօր այս նույն մարդը, Սերժ Սարգսյանի նեղ անձնական շահերից ելնելով, քննադատում է Սամվել Բաբայանին, բայց դե, իհարկե, «հայրենասիրական մղումներից» ելնելով (բարևներ Լևոն Տեր-Պետրոսյանին): Իր վերջին հարցազրույցներից մեկում Գեղամյանը նշել է, որ երբ Սամվել Բաբայանը քննադատում է իշխանություններին և մատնացույց անում պաշտպանական խնդիրները, նա մեր թշնամուն ճիշտ թիրախներն է ցույց տալիս: Գեղամյանի ոչ միայն այս, այլ նաև ցանկացած այլ խոսքերին չարժե լուրջ վերաբերվել: Մարդ է, էլի, պետք է իր պատգամավորական մանդատը «ատրաբոտկա անի», Սերժ Սարգսյանին էլ ամեն կերպ քծնի:

Ուղղակի կուզենայի մի բան շատ հստակ ընդգծել՝ մեր պաշտպանության ամենաթույլ տեղը գտնվում է ոչ թե Աղդամում կամ Ֆիզուլիում, այլ Բաղրամյան 26-ում, և ադրբեջանցիները սրա մասին շատ լավ գիտեն: Դրա համար, ինչքան էլ Գեղամյանը բարբաջի, իրականությունը չի փոխվի, իսկ մեր նպատակն էլ կմնա անփոփոխ` կառուցել ամուր պաշտպանական համակարգ` որակական փոփոխությունները սկսելով մեր պաշտպանության ամենաթույլ կետից:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը