Աշխարհ

13.06.2016 07:39


Եվրո-2016. Գերմանիա-Ուկրաինա՝ 2:0 (տեսանյութ)

Եվրո-2016. Գերմանիա-Ուկրաինա՝ 2:0 (տեսանյութ)

Եվրոպայի 2016թ. առաջնության C խմբի առաջին տուրում Գերմանիայի հավաքականը մրցեց Ուկրաինայի հավաքականի հետ:

Հանդիպումը սկսվեց բավականին ակտիվ։ Առաջին գոլը գրանցվեց 19-րդ րոպեին՝ տուգանայինի իրացումից հետո գլխի հարվածով գնդակը Ուկրաինայի դարպասն ուղարկեց գերմանացիների պաշտպան Շկոդրան Մուստաֆին:

Հանդիպման վերջին րոպեներին փոխարինման դուրս եկած Բաստիան Շվայնտայգերը կրկնապատկեց հաշիվը:

Գերմանիա-Ուկրաինա՝ 2:0

Հունիսի 13-ին տեղի կունենան Իսպանիա-Չեխիա (Խումբ D, Երևանի ժամանակով՝ 17:00-ին), Իռլանդիա-Շվեդիա (Խումբ E, Երևանի ժամանակով՝ 20:00) և Բելգիա-Իտալիա (Խումբ E, Երևանի ժամանակով՝ 23:00) հանդիպումները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը