Աշխարհ

13.06.2016 10:25


Թրամփը կրկին կոչ է արել արգելել մահմեդականների մուտքն ԱՄՆ (տեսանյութ)

Թրամփը կրկին կոչ է արել արգելել մահմեդականների մուտքն ԱՄՆ (տեսանյութ)

Սկանդալային միլիարդատեր և ԱՄՆ նախագահի թեկածու, հանրապետական Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Օռլանդոյում տեղի ունեցած ահաբեկչությունը, հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը թույլ է և անարդյունավետ։

«Մենք պետք է կոշտ լինենք»,– նշել է նա «Twitter»–ի իր էջում։ Թրամփը նաև վստահ է, որ Օռլանդոյում տեղի ունեցածը «դեռ սկիզբն է»։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»–ն։

Դոնալդ Թրամփը նաև կրկին կոչ է արել արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ։ Ավելի վաղ նա հանդես էր եկել նման հայտարարություններով, ինչը բուռն քննարկումների և դժգոհությունների ալիք էր բարձրացրել։

Հիշեցնենք՝ հունիսի 11–ին Օռլանդոյի գեյ ակումբում տեղի ունեցած գնդակահարությունների հեևանքով զոհվել է 50 մարդ, ևս 53–ը վիրավորվել է։ Օմար Մաթինը, ում կասկածում են միջադեպը կազմակերպելու մեջ, հայտնել է իր հավատարմությունը «Իսլամական պետությանը»՝ զանգահարելով արտակարգ օգնության հեռախոսահամարով։ Նրա հայրն իր հերթին Օմար Մաթինի հանցագործության հարցում ցանկացած կրոնական միտում բացառում է և հայտարարում է, որ մարդասպանը ուղղորդվել է սեռական փոքրամասնությունների հանդեպ ունեցած ատելությամբ։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը