Աշխարհ

13.06.2016 11:02


Սերժ Թանկյան. «Շնորհակալ եմ Գերմանիայի խորհրդարանի թուրքական ծագմամբ պատգամավորներին»

Սերժ Թանկյան. «Շնորհակալ եմ Գերմանիայի խորհրդարանի թուրքական ծագմամբ պատգամավորներին»

«System of a Down» խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի՝ թուրքական ծագմամբ բոլոր պատգամավորներին։

«Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Գերմանիայի խորհրդարանի՝ թուրքական ծագմամբ բոլոր 11 խորհրդարանականներին, որոնք արիաբար քվեարկեցին իրենց խղճի համաձայն՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։

Որպես միջազգային հանրություն՝ մենք երբեք չպետք է թույլ տանք, որ ճշմարտությունը բարձրաձայնողները հետապնդվեն բռնակալների հետ կապված հանցագործների կողմից»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը