Աշխարհ

13.06.2016 11:45


Հնդկաստանում բնակելի տների վրա ՄիԳ–27 է ընկել (լուսանկար)

Հնդկաստանում բնակելի տների վրա ՄիԳ–27 է ընկել (լուսանկար)

Հնդկաստանի Ռաջաստան նահանգում երկրի ՌԾՈւ–ին պատկանող կործանիչ–ռմբակոծիչ ՄիԳ–27 է ընկել։ NDTV–ի տվյալներով՝ դա տեղի է ունեցել պլանային թռիչքի մեկնարկից 15 րոպե անց։ Օդաչուին հաջողվել է կատապուլտվել։ Ինքնաթիռի անկումից առաջ նա հաղորդել է տեխնիկական խնդիրների մասին։ Ոստիկանության տվյալներով՝ տուժածներ չկան։ «Times Now»–ն էլ հայտնում է, որ անկման հետևանքով 2 բնակելի տուն է ավերվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը