Աշխարհ

14.06.2016 10:51


Հատուկջոկատայինները սպանել են Փարիզում ոստիկանին կյանքից զրկած հանցագործին (տեսանյութ)

Հատուկջոկատայինները սպանել են Փարիզում ոստիկանին կյանքից զրկած հանցագործին (տեսանյութ)

Ֆրանսիայի ոստիկանության հատուկջոկատայինները ոչնչացրել են տղամարդուն, որը դանակի մի քանի հարվածով սպանել էր ոստիկանին և փակվել Փարիզից հյուսիս–արևմուտք գտնվող Մանիանվիլի նրա բնակարանում՝ պատանդ վերցնելով իրավապահի կնոջն ու որդուն։

«France Info»–ի փոխանցմամբ՝ հատուկջոկատայինների գրոհի ժամանակ կինը զոհվել է։ Տղան ողջ է մնացել։

Որոշ ժամանակ անց պարզվել է, որ մարդասպանն ընտանիքի հարևանն էր։

Տղամարդուն նման քայլի մղած շարժառիթները դեռևս հայտնի չեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը