Լրահոս

09.02.2011 16:29


ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հանդիպել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հետ

Փետրվարի 8-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղար Դեվիդ Հոբսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ Ազգային Ժողովի համագործակցության, այս տարվա մայիսին Վառնայում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային եւ Բուխարեստում նախատեսվող աշնանային նստաշրջանների օրակարգերի հետ կապված հարցեր:

 

Այս խորագրի վերջին նյութերը