Աշխարհ

15.06.2016 11:25


ԱՄՆ փորձագետները ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան ավելի քան 20 միջուկային ռումբ ունի

ԱՄՆ փորձագետները ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան ավելի քան 20 միջուկային ռումբ ունի

Վաշինգտոնի Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի մասնագետները կարծում են, որ վերջին 18 ամսվա ընթացքում միջուկային ռումբերի արտադրությունը Հյուսիսային Կորեայում զգալիորեն աճել է։ Եթե 2014–ի վերջին Փհենյանում 10–16 ատոմային ռումբ կար, ապա այժմ, փորձագետների ենթադրությամբ, դրանք կարող են հասնել մինչև 21–ի։

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ ԿԺԴՀ–ն վերսկսել է պլուտոնային վառելանյութի արտադրությունը, ինչը վկայում է միջուկային զենքի ստեղծման ծրագրի շարունակության մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը