Կարծիք

15.06.2016 11:55


Աշոտյանին տարեք, Ուրբանուս 2-րդ պապին բերեք

Աշոտյանին տարեք, Ուրբանուս 2-րդ պապին բերեք

Մտածել, որ Եվրոպայի էսօրվա խնդիրները սկսել են այն ժամանակ, երբ Եվրոպան հրաժարվեց քրիստոնեական արմատներից, նշանակում է ընդհանրապես պատկերացում չունենալ Եվրոպայի խնդիրների մասին։
Ասենք, Եվրոպայի էսօրվա կարևոր խնդիրներից են փախստականների ներհոսքը, եվրոյի գոտու անարդյունավետությունը, Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալը, Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ սրանք չիմանալով ասել, որ Եվրոպայի խնդիրը թանգարան դարձած եկեղեցիներն են, ապա նշանակում է լինել զուտ հանրապետական։
Մեկը լիներ՝ Աշոտյանի քաղաքական դպրոցում մի հատ դասընթաց կարդար Վեստֆալյան հաշտության մասին, որպեսզի բժիշկ Աշոտյանին բացատրեր, թե ինչպես եկեղեցու տարանջատումը պետությունից ու պետության աշխարհիկացումը դրական ազդեցություն են ունեցել Եվրոպայի զարգացման վրա։ Ինդուստրիալ հեղափոխության մասին էլ արժեր մի հատ դասախոսություն կազմակերպել։
Մի խոսքով, Աշոտյանին տարեք, կալվինիստներին, լյութերականներին, մեկ էլ էն խաչակրաց արշավանք կազմակերպած Ուրբանուս 2-րդ պապին բերեք։
ԷԷհ Արման-Ժան դյու Պլեսսի, դուքս դը Ռիշելյիե կամ, ինչպես սիրում են ասել, կարդինալ Ռիշելյե, ականջդ կանչի։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը