Աշխարհ

15.06.2016 12:50


Ֆլորիդայում ալիգատորը քաշել տարել է 2–ամյա երեխային

Ֆլորիդայում ալիգատորը քաշել տարել է 2–ամյա երեխային

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի զվարճանքների հայտնի «Disney World» պարկում ջրից անսպասելիորեն դուրս եկած ալիգատորը ծնողների աչքի առաջ քաշել տարել է 2–ամյա երեխային։

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 14–ին Օռնադոյում՝ «Disney’s Grand Floridian Resort & Spa» առողջարանային հյուրանոցից քիչ հեռու։

Ինչպես հայտնում է ABC–ն՝ տեղի ոստիկանապետին հղումով, երեխայի մարմնի որոնումները դեռ շարունակվում են, և կատարվածի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։

Ականատեսների խոսքով՝ ալիգատորը մոտ 2 մետր երկարություն ուներ։ Տղայի ծնողները նրա հետևից ջուրն են մտել, սակայն փոքրիկին փրկել չի հաջողվել. նա գիշատչի հետ անցել է ջրի տակ։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը