Կարծիք

15.06.2016 12:56


Հայրենասիրական ոգով բիզնես չեն անում, պարո՛ն Սարգսյան

Հայրենասիրական ոգով բիզնես չեն անում, պարո՛ն Սարգսյան

Հայրենասիրական ոգով բիզնես չեն անում, պարո՛ն Սարգսյան։ Հայաստանի իշխանությունները մեր երկրի տնտեսությունը գնահատել են 200 մլն դոլար։ Եվ ահա այդ լրացուցիչ 200 մլն դոլարի համար Հարկային օրենսգրքի փոփոխություն են ներկայացրել, որը վերջնականապես կսպանի Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, խոշորին էլ կհասցնի սնանկացման եզրին։ Այս իշխանությունները ոչ միայն չունեն տնտեսական զարգացման որևէ ռազմավարություն, այլ ընդհանրապես չունեն որևէ տնտեսական ծրագիր, տեսլական, թե ինչպիսին պետք է լինի տնտեսությունը։ Նրանք առաջնորդվում են միայն պահի թելադրանքով և իրենց՝ անցյալում կատարած սխալները փորձում են կոծկել նոր սխալներով։

Ակնհայտ է՝ դրա համար տնտեսագիտության դոկտոր պետք չէ լինել, որ հասկանաս, որ հարկային ռեժիմի խստացումը անխուսափելիորեն բերելու է կապիտալի արտահոսքի։ Ի՞նչ դրդապատճառ պետք է ունենա գործարարը, որ վնասով աշխատի ու չթողնի գնա, օրինակ, Ռուսաստան։ Այնքան են լկտիացել, որ առաջարկում են 28% եկամտահարկով հարկել 220 հազար դրամ աշխատավարձ ստացողներին։ Դա «Մակդոնալդսի» կասիրի աշխատավարձ է․․․ուշքի՛ եկեք։ Չունեն մեր քաղաքացիները գումար խնայելու ֆիզիկական հնարավորություն։ Առանց այդ էլ այդ չնչին եկամուտները ծախսվում են հիմնականում մթերքի ու կոմունալ վճարների վրա։ Որտեղի՞ց մարդ պետք է ձեր ախորժակը բավարարելու համար հայթայթի այդ լրացուցիչ 70 հազար դրամը։

Շատ կարճ ժամկետում այս օրենսդրական փոփոխությունը բերելու է լավագույն դեպքում ստվերի ավելացման կամ պարզապես տնտեսության անկման։ Լավ, ասենք՝ անգրագետ եք, խելքներդ չի կտրում, որ տնտեսական զարգացումը միայն կարող է բերել եկամտի աճին, մեխանիզմները չգիտեք տնտեսական զարգացման, դա ձեր համար կախարդանքի «ոլոլորտից» է․․․ոչինչ։ Չգիտե՞ք՝ որտեղից փող գտնել։ Տե՞ղն ասեմ։ 100 մլն դոլարով հանգստյան տներ եք կառուցել պետական գերատեսչությունների համար։ Աճուրդի՛ հանեք։ Նախագահի ու կառավարության ինքնաթիռները վաճառեք։ Քի՛չ գողացեք բյուջեից, որ ավելի արդյունավետ այն ծախսվի։

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը