Աշխարհ

16.06.2016 08:32


Եվրո-2016. Ֆրանսիա-Ալբանիա՝ 2:0 (տեսանյութ)

Եվրո-2016. Ֆրանսիա-Ալբանիա՝ 2:0 (տեսանյութ)

Եվրոպայի 2016թ. առաջնության A խմբի 2–րդ տուրում մրցել են Ֆրանսիայի և Ալբանիայի ընտրանիները:

Հանդիպումն ընթացել է հավասար պայքարում: Առաջին խաղակեսում հաշիվը չի բացվել։

Միայն 89-րդ րոպեին է հաջողվել գրավել դարպասը՝ փոխարինման դուրս եկած Անտուան Գրիզմանի հարվածից հետո: Րոպեներ անց ֆրանսիացիները կրկնապատկել են խաղի հաշիվը: Գոլի հեղինակ է դարձել Դիմիտրի Պայեն:

Ֆրանսիա-Ալբանիա՝ 2:0

Գոլը՝ Գրիզման (89), Պայե (90+6)

Այսօր տեղի կունենան Անգլիա-Ուելս (Խումբ B, Երևանի ժամանակով՝ 17:00-ին), Ուկրաինա-Հյուսիսային Իռլանդիա (Խումբ C, Երևանի ժամանակով՝ 20:00) և Գերմանիա-Լեհաստան (Խումբ C, Երևանի ժամանակով՝ 23:00) հանդիպումները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը