Աշխարհ

16.06.2016 11:00


Լաս Վեգասում պայթեցրել են լեգենդար «Riviera» հյուրանոցը (տեսանյութ)

Լաս Վեգասում պայթեցրել են լեգենդար «Riviera» հյուրանոցը (տեսանյութ)

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքի իշխանությունները նպատակաուղղված պայթեցրել են «Monaco Tower»–ի շենքը, որտեղ գտնվում էր լեգենդար «Riviera» հյուրանոց–խաղատունը։ Այս մասին հաղորդում է «lenta.ru»–ն։ Այն կառուցվել էր 1955թ. և տասնյակ տարիներ շարունակում էր մնալ քաղաքի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը։ Նոր և ավելի հարմարավետ հյուրանոցների բացումը հանգեցրեց «Riviera»–ի անկմանը։ 2015թ. մայիսին քաղաքային իշխանությունները գնել էին շենքը և նախագծել քանդել այն։ Վերջինիս տեղում կառուցվելու է Լաս Վեգասի կոնֆերանսների կենտրոնի շենքերից մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը