Աշխարհ

16.06.2016 14:50


Սավչենկոն քնել է Գերագույն ռադայի նիստում (տեսանյութ)

Սավչենկոն քնել է Գերագույն ռադայի նիստում (տեսանյութ)

Ուկրաինուհի օդաչու և ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն այսօր որոշել էր ներկա գտնվել Գերագույն ռադայի նիստին, որում ազգային անվտանգությանը վերաբերող հարցեր էին քննարկվելու։

Համացանցում է հայտնվել նիստից արված մի տեսանյութ, որում արձանագրված է այն պահը՝ ինչպես է «հետաքրքրված» դեմքով Սավչեկոն գլուխը բռնել երկու ձեռքով, որպեսզի դեմքով չընկնի սեղանին։

Որպեսզի նա վերջնականապես չընկղմվի խոր նիրհի մեջ և չանցնի սեղանի տակ, նրա գործընկերը ժպիտով կնոջ համար ջուր է լցնում, ինչի համար Սավչենկոն բավական ուրախանում է և անգամ փոքր–ինչ զգաստանում։

«Life.ru»–ն հիշեցնում է, որ Սավչենկոն օրերս հայտարարել էր, որ պատրաստվում է օղի խմել ներված ուկրաինացի բանտարկյալների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը