Աշխարհ

17.06.2016 11:10


Պատգամավորի սպանությունը հարված էր Մեծ Բրիտանիայի ժողովրդավարությանը. «Telegraph»

Պատգամավորի սպանությունը հարված էր Մեծ Բրիտանիայի ժողովրդավարությանը. «Telegraph»

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոան Քոքսի սպանությունը, ում վրա կրակել էին Արևմտյան Յորքշիրում գտնվող Լիդսից ոչ հեռու գտնվող Բերսթալ գյուղում, հարձակում էր Մեծ Բրիտանիայի ողջ ժողովրդավարական գործընթացի վրա։ Այս մասին հայտնում է «The Telegraph»–ը։

Ինչպես նշվում է, բրիտանական ժողովրդավարությունը հիմնված է խորհրդարանական սկզբունքի վրա։ Խորհրդարանի կազմի մեջ մտնում են տեղի համայնքների ներկայացուցիչներ՝ քաղաքական գործիչներ, ովքեր ներկայացնում են բնակչության հետաքրքրությունները։ Նրանց աշխատանքը ենթադրում է, որ ընտրողների համար իրենք պետք է լինեն տեսանելի և հասանելի։

«Դա էլ նրանց խոցելի է դարձնում»,– նշում է «The Telegraph»–ը։ Սակայն բրիտանական ժողովրդավարությունը կառուցվում է պատգամավորների՝ իրենց ընտրողների հետ, չնայած բոլոր սպառնալիքներին, գրադարաններում, հասարակական կենտրոններում բացեիբաց հանդիպելու պատրաստակամության վրա։

Երբ Եղիսաբեթ II թագուհին բաց կառքով անցավ Լոնդոնի կենտրոնով, այն դարձավ հիշատակում այն բանի, որ բաց և խաղաղ հասարակության ամենակարևոր հատկանիշներից մեկն այն փաստն է, որ հասարակական գործիչները չեն վախենում իրենց ժողովրդից։ «The Telegraph»–ը հույս է հայտնել, որ չնայած տեղի ունեցած ողբերգությանը՝ դա այդպես էլ կմնա։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Հելեն Ջոան Քոքսը, ում վրա հունիսի 16–ին հարձակում էին իրականացրել, մահացել է ստացած հրազենային և դանակի վնասվածքներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը