Աշխարհ

17.06.2016 12:37


Պուտինը Պետդումայի ընտրությունները նշանակել է սեպտեմբերի 18-ին

Պուտինը Պետդումայի ընտրությունները նշանակել է սեպտեմբերի 18-ին

Այսօր՝ հունիսի 17-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Պետական դումայի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 18-ին։

Կրեմլի մամուլի ծռայությունը հաղորդում է՝ «Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նոր գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունները նշանակել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին: Սույն հրամանագիրն ուժի մեջ Է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից»,- ասված է փաստաթղթի տեքստում:

7-րդ գումարման Պետդումայի ընտրությունները տեղի են ունենալու 2014թ. ընդունված օրենքի համապատասխան, ըստ որի՝ վերադարձվում է խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների խառը համակարգը:

Համաձայն օրենքի՝ 450 պատգամավորների կեսն ընտրվելու է միամանդատ ընտրատարածքներում, իսկ մյուս կեսը՝ կուսակցական ցուցակներով: Բացի այդ, ըստ օրենքի՝ յոթերորդ գումարման խորհրդարան են անցնելու այն կուսակցությունները, որոնք կհաղթահարեն 5%-ի արգելքը (նախորդ 7%–ի փոխարեն):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը