Աշխարհ

18.06.2016 06:41


Եվրո–2016. Իսպանիա-Թուրքիա՝ 3:0 (տեսանյութ)

Եվրո–2016. Իսպանիա-Թուրքիա՝ 3:0 (տեսանյութ)

Եվրոպայի 2016թ. առաջնության D խմբի երկրորդ տուրում մրցեցին Իսպանիայի և Թուրքիայի հավաքականները:

Հաշիվը կարող էր բացվել հանդիպման 11-րդ րոպեին՝ Իսպանիայի ընտրանու ֆուտբոլիստ Ալվարո Մորատանի հարվածից հետո, սակայն Թուրքիայի հավաքականի պաշտպանը փրկեց դրությունը և գնդակը դիպավ դարպասաձողին:

Հաշիվը բացվեց 34-րդ րոպեին՝ Նոլիտոն գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ և Ալվարո Մորատան գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Րոպեներ անց գոլի հեղինակ դարձավ անձամբ Նոլիտոն:

Ընդմիջումից հետո՝ 48-րդ րոպեին Ալվարո Մորատան մոտ տարածությունից գնդակն ուղարկեց թուրքերի դարպաս:

Այսպիսով, Իսպանիան ապահովեց իր տեղը մրցաշարի փլեյ-օֆֆում:

Իսպանիա - Թուրքիա՝ 3:0

Գոլերը՝ Մորատա (34, 48), Նոլիտո (37)

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը